29.01.2025
Լուսանկարը` shoghakat.am
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն ու Ղազախստանը քննարկել են շինարարության և էներգետիկայի ոլորտում համագործակցությունը

Լուսանկարը` ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական էջից
Լուսանկարը` ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական էջից

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։


ՏԿԵՆ-ից հայտնում են, որ նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել երկու երկրների միջև փոխգործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են շինարարության, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։


Երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունը։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։

Լուսանկարը` Euarsianet.org
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Euarsianet.org
27.01.2025
Ադրբեջանը խորացնում է ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ սիրիական ուղղությամբ