Ադրբեջանը խորացնում է ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ սիրիական ուղղությամբ
Լուսանկարը` Euarsianet.org
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Հիքմեթ Միրզոևն այցելել է թուրքական սահմանամերձ Քիլիս քաղաք, որտեղ հանդիպումներ է ունեցել Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատարության հետ, ինչը կարող է վկայել Բաքվի՝ սիրիական գործողություններին մասնակցելու հնարավոր մտադրության մասին։
Հունվարի 24-ից մեկնարկած պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատար Հիքմեթ Միրզոևը մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել Թուրքիայի բարձրագույն ռազմական ղեկավարության, այդ թվում՝ Գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքի հետ։ Հատկապես ուշագրավ էր ադրբեջանցի գեներալի այցը Սիրիայի հետ սահմանակից Քիլիս քաղաք, որտեղ տեղի են ունեցել բանակցություններ թուրքական հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատարության հետ։
Փորձագետների կարծիքով, այս այցը կարող է վկայել Սիրիայում ռազմական գործողություններին Բաքվի մասնակցելու մտադրությունների մասին, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի ղեկավարության վերջին հայտարարությունները Թուրքիայի հետ համատեղ Սիրիայի վերականգնմանը մասնակցելու պատրաստակամության մասին։