31.01.2025
Ադրբեջանի գազային խաղաքարտը Եվրոպայում
prev Նախորդ նորություն

Կառավարության շենքի մոտ բողոքի ցույցը վերածվել է բախումների և բերման ենթարկումների

Լուսանկարը` tert.am
Լուսանկարը` tert.am

Այսօր, հունվարի 30-ին Հայաստանի կառավարության շենքի մոտ տեղի են ունեցել բախումներ ոստիկանության և առևտրականների միջև, ովքեր բողոքում էին հարկային փոփոխությունների դեմ։


Միջադեպի արդյունքում բերման է ենթարկվել երեք անձ, այդ թվում՝ «Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանը։


ՆԳՆ-ի հաղորդմամբ, բերման ենթարկվածները պատասխանատվության են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։


Լարված իրավիճակը ստեղծվել է ձեռնարկատերերի մի խմբի բողոքի ակցիայի ժամանակ, ովքեր առավոտից հավաքվել էին կառավարության շենքի դիմաց՝ իրենց անհամաձայնությունը հայտնելու նոր հարկային փոփոխություններին։

 Լուսանկարը` tert.am
30.01.2025
Կառավարության շենքի մոտ բողոքի ցույցը վերածվել է բախումների և բերման ենթարկումների