7.12.2024
Արևմուտքը հրահրել է Թբիլիսիին ռազմական գործողություններ սկսել Մոսկվայի դեմ. Լավրով
prev Նախորդ նորություն

Համաշխարհային արտահանումը հասել է 23.3 տրիլիոն դոլարի, Հայաստանը գրանցել է 57.7% աճ

World’s Top Exports պորտալի տվյալներով, 2023 թվականին համաշխարհային արտահանման ծավալը կազմել է 23.267 տրիլիոն դոլար, ընդ որում Հայաստանը ցուցաբերել է աճի ամենաբարձր տեմպերից մեկը բոլոր երկրների շարքում:

Համաշխարհային արտահանումն աճել է 24%-ով՝ 2019 թվականի համեմատ: Համաշխարհային արտահանման կեսը (50.2%) ապահովել են տասը խոշորագույն տնտեսությունները, այդ թվում՝ մայրցամաքային Չինաստանը, ԱՄՆ-ը, Գերմանիան, Նիդեռլանդները, Ճապոնիան, Իտալիան, Ֆրանսիան, Հարավային Կորեան, Մեքսիկան և Հոնկոնգը:


Հայաստանը, 57.7%-ով ավելացնելով արտահանումը՝ հասցնելով այն 8.3 միլիարդ դոլարի, զբաղեցրել է 104-րդ տեղը համաշխարհային վարկանիշում:


Համեմատության համար, հարևան երկրների ցուցանիշներն ավելի քիչ տպավորիչ են եղել. Թուրքիան զբաղեցրել է 29-րդ տեղը՝ 255.4 միլիարդ դոլար արտահանմամբ (+0.5%), Ադրբեջանը՝ 65-րդ տեղը՝ 33.8 միլիարդ դոլարով (-11.1%), իսկ Ռուսաստանը՝ 19-րդ տեղը՝ 399.2 միլիարդ դոլարով (-31%):