5.11.2024
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը
prev Նախորդ նորություն

Ռազմավիրական ճանապարհը փակ է բեռնատարների համար

Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով ժամանակավորապես դադարեցվել է բեռնատարների երթևեկությունը Ռազմավիրական ճանապարհի հատվածում, հայտնել է ԱԻՆ Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունը:


"Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման եւ անվտանգ երթեւեկություն ապահովելու անհնարինության պատճառով Վլադիկավկազ-Լարս հատվածում արգելվել է ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկությունը ՌԴ - ից դուրս գալու ուղղությամբ Մոսկվայի ժամանակով ժամը 08:20-ից մինչեւ հատուկ կարգադրություն չլինի", - ասված է հաղորդագրության մեջ:


Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ճանապարհն է, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի և Հայաստանի հետ։

 Ռազմավիրական ճանապարհը փակ է բեռնատարների համար
05.11.2024
Ռազմավիրական ճանապարհը փակ է բեռնատարների համար