7.12.2024
Լարսի ավտոճանապարհը փակ է
prev Նախորդ նորություն

Շառլ Միշելը զայրացել է. Վրաստանի ընտրությունները չեն համապատասխանում ԵՄ չափանիշներին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը սուր քննադատության է ենթարկել Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները։ Նրա խոսքերով, ոչ միայն Եվրոպան, այլև «ողջ աշխարհը» կասկածում է վրացական իշխանություններին խարդախությունների մեջ։


«Մենք ձեզ թեկնածուի կարգավիճակ տվեցինք, իսկ դուք ի՞նչ եք անում»,- մոտավորապես այսպես կարելի է մեկնաբանել Եվրախորհրդի ղեկավարի հայտարարության տոնայնությունը, ով ակնհայտորեն հիասթափված է եվրոպական ընտանիք ձգտող երկրում ընտրական գործընթացի ընթացքից:


Միշելի հետ միաձայն հանդես են եկել նաև եվրոպացի այլ առաջնորդներ՝ Գերմանիայի կանցլեր Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Լեհաստանի վարչապետ Տուսկը, ովքեր նույնպես «անհանգստություն» են հայտնել խախտումների և ընտրողների ահաբեկման մասին հաղորդումների կապակցությամբ:


Ակնարկելով հնարավոր հետևանքները՝ Միշելը խուսափողական պատասխան է տվել պատժամիջոցների և անվիզա ռեժիմի վերանայման հարցին՝ խոստանալով միայն, որ «եվրոպացի առաջնորդները հստակ ազդանշան կուղարկեն» իրավիճակը գնահատելուց հետո:


Ընդ որում, Միշելը նշել է, որ արդեն քննարկել է իրավիճակը Վրաստանի նոր վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ՝ ակնհայտորեն նրան հասցնելով երկրում կատարվածի վերաբերյալ եվրոպական դժգոհության ողջ լրջությունը: