Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին հարցազրույց է տվել CNN-ի թուրքական ծառայությանը։ Այս մասին գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցությունների ու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմային։ «Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը կարող է տարածաշրջանի զարգացման հիմքեր ստեղծել, սակայն որևէ պարագայում տարածաշրջանում սահմանների ու ժողովրդագրության փոփոխություն չենք ընդունում»»,- գրել է նա: