7.04.2025
Լուսանկարը` ՌԻԱ Նովոստիի
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է գործունեությունը մեր երկրում: Հանդիպմանը մասնակցել է նաև Ալեքսանդր Թիմանը, ով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը:


Վարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարվա առաջին եռամսյակում պահպանվում են տնտեսական ակտիվության միտումները, և Կառավարության քայլերը միտված են տնտեսական կայուն աճի ապահովմանը:


Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրի 5-րդ վերանայման արդյունքները: Այս առումով կողմերը գոհունակություն են հայտնել ծրագրի արդյունքներից և անդրադարձ կատարել հետագա քայլերին:


Մտքեր են փոխանակվել ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման, տնտեսական ակտիվության խթանման, առկա ռիսկերի հաղթահարման և այլ հարցերի շուրջ:

 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը