25.05.2025
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
prev Նախորդ նորություն

ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հայտարարությունները զինադադարի խախտման մասին

Լուսանկարը` mil.am
Լուսանկարը` mil.am

Երևանը պատրաստ է հետաքննել Բաքվի «փաստերը» Հայաստանի վարչապետի աշխատակազմի կողմից նախկինում առաջարկված համատեղ մեխանիզմի շրջանակներում:


Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:


Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել:


Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում:

Լուսանկարը` ՌԻԱ Նովոստիի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան