21.02.2025
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի նախագահի օգնականը հանդիպել է Իսրայելի վարչապետի հետ

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է հրեական պետությունում Ադրբեջանի դեսպանատան X-ի էջում։


Դիվանագիտական ​​առաքելությունը նշել է, որ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Իսրայելի երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային իրադարձությունները։


«Հիքմեթ Հաջիևը վարչապետ Նեթանյահուին է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ողջույնը։ Վարչապետ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել և խնդրել է իր ողջույնը փոխանցել նախագահ Ալիևին»,- նշվում է գրառման մեջ։