8.01.2025
ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հայտարարությունը դիրքերի հրաձգության մասին
prev Նախորդ նորություն

Բաքուն հունվարի 17-ին է նշանակել Արցախի գերեվարված ղեկավարների դատը

Բաքվի ռազմական դատարանը կսկսի քննել Լեռնային Ղարաբաղի ութ նախկին և գործող ղեկավարների գործը, ովքեր ձերբակալվել են սեպտեմբերյան արտագաղթի ընթացքում։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, նախնական դատական նիստը՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, տեղի կունենա հունվարի 17-ին։


Մեղադրական եզրակացությունը հաստատվել է Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից դեկտեմբերի 16-ին և ուղարկվել ռազմական դատարան։ Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի երեք նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը։


Դատի են կանչվելու նաև նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Հաջորդ նորություն next