8.01.2025
Իրանն ու Ռուսաստանը պաշտպանական հարցերը կներառեն նոր ռազմավարական պայմանագրում
prev Նախորդ նորություն

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հայտարարությունը դիրքերի հրաձգության մասին

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվական հայտարարությունը։


Ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ հունվարի 6-ին ժամը 14:10-ի սահմաններում սահմանային գոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ հայկական ստորաբաժանումների կողմից իբր կրակ բացելու մասին տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։


Իրավիճակը հերթական անգամ ընդգծում է հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համար հայ-ադրբեջանական համատեղ մեխանիզմ ստեղծելու հայկական կողմի առաջարկի արդիականությունը։ Չնայած ՀՀ վարչապետի աշխատակազմի նախաձեռնությանը, Բաքուն մինչ օրս չի արձագանքել այս առաջարկին։

Բաքուն հունվարի 17-ին է նշանակել Արցախի գերեվարված ղեկավարների դատը
Հաջորդ նորություն next