Գուրգեն Արսենյանը մասնակցել Է ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը
Նոյեմբերի 13-ին Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների դեսպանների և մշտական ու լիազոր ներկայացուցիչների հետ: Միջոցառմանը մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:
Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
"Քննարկվել են կազմակերպության շրջանակներում բազմապլանային փոխգործակցության զարգացման առանցքային հարցեր ՝ շեշտը դնելով Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի եւ նոյեմբերի 28-ին Աստանայում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի նախապատրաստման վրա ։ Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակում միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրների շուրջ", - ասված է հաղորդագրության մեջ: