3.12.2024
Լուսանկարը` TV5
prev Նախորդ նորություն

Հայաստանը եռապատկում է Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը

Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 21-ի նիստում ընդունել է ռազմավարական կարևոր որոշում՝ Հայաստանի և Իրանի միջև 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի իրականացման վերաբերյալ։


Ծրագիրը նպատակ ունի էականորեն ընդլայնել երկու երկրների միջև էներգետիկ համագործակցությունը՝ գրեթե քառապատկելով էլեկտրաէներգիայի փոխանակման ներուժը։


Ծրագրի հիմնավորման համաձայն, ֆինանսավորումը կիրականացվի բյուջետային վարկի միջոցով, ինչը թույլ կտա իրականացնել շինարարությունը հնարավորինս սեղմ ժամկետներում։ Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի հզորությունը ներկայիս 350 ՄՎտ-ից հասցնել 1200 ՄՎտ-ի։


Այս ենթակառուցվածքային ծրագրի իրականացումը զգալիորեն կբարձրացնի Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակը, երկրի էներգահամակարգի հուսալիությունն ու կայունությունը։ Բացի այդ, ծրագիրը հնարավորություն կտա լիարժեք օգտագործել Իրան-Հայաստան գազատարը «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում։