28.10.2024
Ալիևը ևս ստորագրել է կանոնակարգը
prev Նախորդ նորություն

Քննարկվում է Հայաստանի կողմից Հնդկաստանից Су-30МКИ կործանիչների գնման հնարավորությունը

Indian Defense Research Wing պարբերականի հաղորդմամբ, Հայաստանը դիտարկում է Հնդկաստանի հետ համագործակցության միջոցով իր ռազմաօդային ուժերի հզորացման հնարավորությունը:


Պարբերականի տվյալներով, նախատեսվում է Հայաստանի տրամադրության տակ գտնվող չորս Су-30СМ կործանիչների արդիականացում՝ հասցնելով դրանք հնդկական Super-30 կոնֆիգուրացիային:


Արդիականացումը ներառում է հնդկական առաջադեմ սպառազինության և տեխնոլոգիաների ինտեգրումը, այդ թվում՝ Astra Mk1 «օդ-օդ» դասի հրթիռները, RudraM «օդ-երկիր» դասի հրթիռները, Uttam ակտիվ էլեկտրոնային ռադիոտեղորոշիչը և հնդկական թռիչքային համակարգիչը: Ռուսական PESA ռադարի փոխարինումը Uttam ռադիոտեղորոշիչով էականորեն կբարելավի հայկական Су-30СМ-ների թիրախների հայտնաբերման և նշանառման հնարավորությունները:


Բացի այդ, քննարկվում է Հայաստանի կողմից Հնդկաստանից Су-30МКИ կործանիչների ուղղակի գնման հնարավորությունը: Ենթադրվում է, որ այս կործանիչները նույնպես կհագեցվեն Super-30 կոնֆիգուրացիայով:


Պարբերականի գնահատմամբ, այս ծրագրերի իրականացումը կվկայի հնդկական պաշտպանական տեխնոլոգիաների նկատմամբ աճող վստահության մասին և նոր հեռանկարներ կբացի երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության համար: Արդիականացման ծրագրի հաջողությունը և հնարավոր նոր գնումները կախված կլինեն Հնդկաստանի և Հայաստանի միջև բանակցությունների արդյունքներից: Բանակցությունների հաջող ավարտի դեպքում այս համագործակցությունը կարող է նախադեպ դառնալ երկու երկրների միջև ապագա պաշտպանական գործարքների համար: