10.09.2024
Երևանն ու Աստանան քննարկել են համագործակցության ընթացիկ հարցեր
prev Նախորդ նորություն

Մեր հարևանների տարածքային ամբողջականությանը ցանկացած սպառնալիք «կարմիր գիծ» է Իրանի համար

Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից մեր հարևանների տարածքային ամբողջականությանը ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների փոփոխություն բացարձակապես անընդունելի է և «կարմիր գիծ» է Իրանի համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին։


«Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը ոչ միայն նախապատվություն են, այլ մեր ազգային անվտանգության հիմքը։ Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից ցանկացած սպառնալիք մեր հարևանների տարածքային ամբողջականությանը կամ սահմանների փոփոխությունը բացարձակապես անընդունելի է և «կարմիր գիծ» է Իրանի համար»,- մասնավորապես գրել է Արաքչին։

Իտալիայի վարչապետը սատարում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ԱԳՆ-ի
09.09.2024
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր