Այսօր Բիշքեկում մեկնարկում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Հանդիպումն անցկացվելու է նեղ կազմով՝ միայն առաջնորդների մասնակցությամբ, ինչպես նաև ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Գագաթնաժողովից հետո նախատեսվում է ստորագրել համատեղ փաստաթղթերի փաթեթ։ Մինչ մեկնարկը տեղի կունենա պատվիրակությունների ղեկավարների դիմավորման արարողությունը Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովի կողմից (երկիրն այս տարի նախագահում է ԱՊՀ-ում): Բոլոր միջոցառումները կավարտվեն պաշտոնական ընդունելությամբ։ Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնել Բիշքեկ: