7.09.2025
ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեության և տարածաշրջանային հարցեր
prev Նախորդ նորություն

Թուրքիան դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը ստիպված գնացել է Իսրայելի հետ առևտրային հարաբերությունները դադարեցնելու և դադարեցրել է առևտրաշրջանառությունը, որի ծավալը հասնում էր 9,5 մլրդ դոլարի:


"Իսրայելի և Պաղեստինի միջև ծավալված իրադարձություններն անընդունելի են։ Իսրայելը սպանել է 40-45 հազար պաղեստինցիների: Մենք՝ որպես մահմեդականներ, պարզապես չէինք կարող լինել դիտորդ։ Մենք ստիպված եղանք քայլեր ձեռնարկել և կատարեցինք այն քայլը, որը պահանջվում էր։ Մենք ունեինք 9,5 մլրդ դոլարի առեւտրաշրջանառություն, այժմ դադարեցրել ենք այն", - Ստամբուլում լրագրողներին ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


Թուրքիայի առաջնորդը նշել է, որ ավելի վաղ ԱՄՆ-ում հանդիպել էր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ՝ նախքան ներկայիս ճգնաժամի բռնկումը:


"Ես հենց այնպես չեմ հանդիպել նրան, այլ ցույց տալու համար, որ Թուրքիան և Իսրայելը կարող են միասին որոշ քայլեր անել։ Բայց Նեթանյահուն ապացուցեց, որ անողոք է և ցույց տվեց այդ անողոքությունը երեխաների, կանանց և ծերերի նկատմամբ [Գազայում]: Ամբողջ Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ն, աշխատում են Իսրայելի շահերից ելնելով", - ասել է նա։


 

Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը