25.11.2024
Կիրականացվի բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիր
prev Նախորդ նորություն

ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեության և տարածաշրջանային հարցեր

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ:


Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու կազմակերպության շրջանակներում Մալթայի նախագահությանն առնչվող հարցեր։


Ըստ աղբյուրի՝ Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի։ Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները:


ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, վկայակոչելով ապրիլի 19-ին երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռքբերված պայմանավորվածությունը, ընդգծել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության ճանաչման անվերապահ հանձնառության կարևորությունը նաև խաղաղության պայմանագրի նախագծի համատեքստում: