24.11.2024
Թուրքիան դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետ. Էրդողան
prev Նախորդ նորություն

Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան

Անկարան տեղյակ է արևմտյան երկրների կողմից հնարավոր գործողությունների մասին՝ պայմանավորված Իսրայելի հետ ապրանքաշրջանառության դադարեցմամբ։ Այս մասին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։


"Մենք կասեցրել ենք Իսրայելի հետ արտահանման-ներմուծման գործողությունները բոլոր տեսակի ապրանքների համար։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես է Արեւմուտքը հարձակվելու մեզ վրա այդ որոշման կապակցությամբ", - ասել Է Էրդողանը, փոխանցում է "ՌԻԱ Նովոստի"-ն։ Նա հավելել է, որ Թուրքիան թշնամանքի կամ հակամարտության չի ձգտում տարածաշրջանի ոչ մի երկրի հետ և ցանկանում է ապրել խաղաղության և բարգավաճման մեջ:


Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը ստիպված գնացել է Իսրայելի հետ առևտրային հարաբերությունները դադարեցնելու և դադարեցրել է առևտրաշրջանառությունը, որի ծավալը հասնում էր 9,5 մլրդ դոլարի: