«ԱՄՆ հետ զորավարժություններ անցկացնելու Հայաստանի մտադրությունը մտահոգիչ է», - լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանում համատեղ հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացնելու մասին տեղեկատվությունը։ «Նման լուրերը մտահոգության տեղիք են տալիս՝ հատկապես ներկա իրավիճակում։ Մենք խորությամբ կվերլուծենք այդ տեղեկությունները», - հայտարարել է Պեսկովը։