25.12.2024
ԱՄՆ-ը պետք է դատապարտի հարձակումները Արցախի վրա և պատասխանատվության ենթարկի Ալիևի ռեժիմին
07.03.2023
ԱՄՆ-ը պետք է դատապարտի հարձակումները Արցախի վրա և պատասխանատվության ենթարկի Ալիևի ռեժիմին

Ադրբեջանական զինուժի հարձակումը, որի հետևանքով զոհվել է արցախցի 3 ոստիկան, դիտավորյալ սպանության ևս մեկ գործողություն է և խոսում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների անհրաժեշտության մասին՝ մարդու իրավունքների և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խախտման համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է կոնգրեսական Ադամ Շիֆը: "Այս վերջին բռնությունը տեղի է ունենում Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած շարունակվող հումանիտար ճգնաժամի ժամանակ, որի հետևանքով 120 000 մարդ հայտնվել է ծանր վիճակում: ԱՄՆ-ը պետք է դատապարտի Ադրբեջանի հարձակումները Արցախի վրա և պատասխանատվության ենթարկի Ալիևի ռեժիմին: Կոչ եմ անում ԱՄՆ Պետդեպարտամենտին և Բայդենի վարչակազմին օգտագործել բոլոր դիվանագիտական ուղիները՝ տարածաշրջանում աճող անկայունությունը լուծելու և Արցախի անվտանգությունն ու ինքնիշխանությունը հարգելու համար",- գրել է Շիֆը։