19.04.2025
Մոսկվան Երևանից պարզաբանում է սպասում Փաշինյանի հայտարարության վերաբերյալ
prev Նախորդ նորություն

Ֆրանսիայի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչները այցելել են «Ինժեներական քաղաք»

Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակության` Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի ուղեկցությամբ փետրվարի 23-ին «Ինժեներական քաղաք» են այցելել պատվիրակության ռազմարդյունաբերական ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները։


Ինչպես հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, «Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը ներկայացրել է «Ինժեներական քաղաք» ծրագրի իրականացման մանրամասները, «Գործարանային քաղաք» նախագիծը, այն ընկերությունները, որոնք արդեն իսկ գործունեություն են ծավալում «Ինժեներական քաղաք»-ում: Նա հույս է հայտնել, որ ֆրանսիական ընկերությունները նույնպես առաջիկայում ներկայացված կլինեն «Ինժեներական քաղաք»-ում:


Ըստ աղբյուրի՝ Ֆրանսիայի պատվիրակության անդամները նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի ուղեկցությամբ նաև շրջայց են կատարել «Ինժեներական քաղաք»-ում, ծանոթացել հայ ինժեներների գաղափարներին, արդեն իսկ մշակված պրոդուկտներին:


 


 

Զելենսկին առաջիկայում կայցելի Հայաստան. Factor.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար