Նախագահի հրամանագրով Ալբերտ Բաղդասարյանն ազատվել է զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ է նշանակվել Սմբատ Գրիգորյանը՝ ազատվելով 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Սասուն Բադասյանն էլ նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար: