Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, «Հայաքվեն» օրենսդրական նախաձեռնությունը մուտքագրեց Ազգային ժողով։ Հունիսի 29-ին Հայաստանում մեկնարկել է «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքը, որի նպատակն է քրեականացնել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող գործողությունը։ Նախաձեռնողները հավաքել են ՀՀ 50 հազարից ավելի քաղաքացու ստորագրություն, որ այս առաջարկությունը քննարկվի Ազգային ժողովում։ Հակառակ դեպքում, նախաձեռնողները նպատակ ունեն հանրաքվեով հասնել արդյունքի։ Ստորագրահավաքն իրականացվել է Երևանի վարչական շրջանների շենքերում և մարզերում։