26.11.2024
Կոլումբիայի պաշտոնաթող նախագահը, Ծերեթելին և այլք. ովքեր են միջնորդել Աշոտյանի համար
prev Նախորդ նորություն

Խիստ կասկածում եմ, որ ԵՄ-ն կամ ՆԱՏՕ-ն ներդրումներ կանեն ՀՀ զինված ուժերում. Թոմ դը Վաալ

Խիստ կասկածում եմ, որ ԵՄ-ն կամ ՆԱՏՕ-ն ներդրումներ կանեն Հայաստանի զինված ուժերում: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում նշել է ղարաբաղյան հակամարտության մասնագետ, Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դը Վաալը:


Հարցին՝ արդյոք ԵՄ-ն կամ ԵՄ անդամ առանձին երկրներ պատրաստ են Հայաստանի ԶՈՒ ամրապնդման նպատակով լուրջ գումարներ ներդնել ու սարքավորումներ տրամադրել, փորձագետը պատասխանել է. «Կարծում եմ՝ կա քաղաքական հետաքրքրություն։ Կարծում եմ՝ դիվանագիտական հետաքրքրություն կա։ Կարծում եմ, որ մի փոքր տնտեսական հետաքրքրություն էլ կա: Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա ես խիստ կասկածում եմ, որ ԵՄ-ն կամ ՆԱՏՕ-ն ներդրումներ կանեն Հայաստանի զինված ուժերում։ Հայաստանը դեռևս ՀԱՊԿ անդամ է։


Միգուցե Ֆրանսիան երկկողմ մակարդակով ինչ-որ բան անի, բայց այստեղ մենք խոսում ենք երկարաժամկետ գործընթացի մասին։ Երկարաժամկետ հեռանկարում, կարծում եմ, Հայաստանը կարող է շատ լավ հեռանկարներ ունենալ։ Այն ժողովրդավարական երկիր է ու կարծում եմ՝ այդպիսին կմնա։ Այն շարունակում է լավ կրթված բնակչություն ունենալ։


Հայաստանի համար հեռանկարները կարող են լավ լինել։ Բայց դա ավելի երկարաժամկետ հեռանկարում: Կարճաժամկետ հեռանկարում, սակայն, եթե դիտարկենք 2024 թվականը, Սյունիքում շատ բան կարող է այնպես չլինել այն պարագայում, երբ Ռուսաստանը գուցե փորձում է ապակայունացնել Փաշինյանի իշխանությունը: Իսկ այն, ինչ կարող է առաջարկել Արևմուտքը, ցավոք, ավելի երկարաժամկետ է, ոչ այնքան կարճաժամկետ: Այնպես որ, կարծում եմ, որ ամեն ամիս վճռորոշ է»:


VERELQ-ը հիշեցնում է` Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ ի տարբերություն Արևմուտքի նրանք չեն խառնվում այլ երկրների, տվյալ պարագայում Հայաստանի ներքին գործերին:


Նշենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Պետդումայի պատգամավոր, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կապերի հանձնաժողովի փոխնախագհ Կոնստանտին Զատուլինը «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի նոյեմբերի 17-ի հարցազրույցում հայտնել է, որ 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ Հայաստանի ընդդիմությունը դիմել էր Ռուսաստանի աջակցությանը և ստացել մերժում: