26.12.2024
Վրաստանում ուժի մեջ է մտել հայ-վրացական սահմանի պարզեցված հատման մասին համաձայնագիրը
27.01.2023
Վրաստանում ուժի մեջ է մտել հայ-վրացական սահմանի պարզեցված հատման մասին համաձայնագիրը

Վրաստանի կառավարությունն ավարտել է Հայաստանի հետ սահմանի անցման դյուրացման մասին համաձայնագրի ընթացակարգերը, կառավարության համապատասխան որոշումը հրապարակվել է Վրաստանի օրենսդրական տեղեկագրի կայքում, գրում է "Sputnik Gerogia"-ն։ Համաձայնագիրը, ըստ որի երկու երկրների քաղաքացիները միջպետական ​​սահմանը կարող են հատել առանց անձնագրի՝ օգտագործելով էլեկտրոնային նույնականացման քարտերը, ստորագրել են Վրաստանի և Հայաստանի կառավարությունների ղեկավարներ Իրակլի Ղարիբաշվիլին և Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի հունվարի 12-ին։ Ըստ որոշման՝ կառավարությունը հավանություն է տվել ստորագրված «Վրաստանի և Հայաստանի հանրապետությունների միջև քաղաքացիների առանց վիզայի երկկողմանի տեղաշարժի մասին» համաձայնագրին։ Նաև հրամանագրով արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է տեղեկացնել Վրաստանի նախագահին և խորհրդարանին համաձայնագրի կնքման մասին, ինչպես նաև տեղեկացնել Հայաստանի իշխանություններին սույն համաձայնագրի օրենքինական ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ​​ընթացակարգերի ավարտի մասին։ Վրաստանի քաղաքացիների համար Հայաստանը կդառնա երրորդ երկիրը, որի մուտքի համար անձնագիր ներկայացնելու կարիք չկա։ Նմանատիպ ռեժիմ արդեն գործում է Թուրքիա և Ուկրաինա մուտք գործելու համար։