3.04.2026
Վաշինգտոնը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսմամբ
prev Նախորդ նորություն

Բաքուն Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացրել է 4 ամսով

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է 4 ամսով։


VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ին Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտնել էր, որ ադրբեջանական կողմը ամուսնուն բերման է ենթարկել Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի Հակարի անցակետից, երբ վերջինս պատրաստվում էր գալ Հայաստան։ Այնուհետև Հայաստանի կառավարությունը դիմել էր ՄԻԵԴ՝ Հակարի կամրջի անցակետում Վարդանյանին կալանավորելու հարցով։


Նրան մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության ֆինանսավորման» համար։


 

ՊՆ-ն խստացրեց պետական գաղտնիք պարունակող սպառազինության ցանկը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար