8.06.2025
Պատգամավորը խոսել է «վերևից» իջեցվող քարոզչական պերեդոզի վնասակարության մասին
12.05.2023
Պատգամավորը խոսել է «վերևից» իջեցվող քարոզչական պերեդոզի վնասակարության մասին

Ճիշտ է` ՊՆ պաշտոնական հաղորդագրությունները զուսպ են, սակայն իշխանական քարոզչությունը դրված է անառողջ ուռճացումների վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «2 օր է Սոթք, Կութ, Վերին շորժա ճակատով տեղային մարտեր են: Երեկվա համեմատ ճակատի որոշակի ընդլայնում կա: Թե իրավիճակն ինչ հանգուցալուծում կունենա` դժվար է ասել: Որոշակի իմաստով թելադրողը` իրավիճակն է, որը կարող է վերահսկողությունից դուրս գալ: Մարտերը բացի բուն սահմանագծից նաև տեղեկատվական մակարդակում են: Ճիշտ է` ՊՆ պաշտոնական հաղորդագրությունները զուսպ են, սակայն իշխանական քարոզչությունը դրված է անառողջ ուռճացումների վրա: Զինվորը, հրամանատարը տեղում լուրջ խնդիր են լուծում, բայց «վերևից» իջեցվող քարոզչական պերեդոզը ավելի շատ վնաս է հասցնում, քան սատարում է խնդիր կատարող մեր զինծառայողներին»,- գրել է նա: