Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջ անձնակազմի և անձամբ իր անունից ցավակցությունն է հայտնել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբային` Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի ողբերգական մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։ Հայաստանի Հանրապետության դեսպանությունը միանում է ցավակցական խոսքերին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ օգոստոսի 14-ին Սևանա լճում ջրահեղձ է եղել Հայաստանում Ուկրաինայի դեսպանի խորհրդականը: