19.03.2026
Բլինքենն Ալիևի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի կարևորությունը
13.07.2023
Բլինքենն Ալիևի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի կարևորությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում ընդգծել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում ճկունություն ցուցաբերելու կարևորությունը: Այս մասին հայտնել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության լրատվական ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը: «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և նրան հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին ԱՄՆ աջակցության` անփոփոխ լինելու, ինչպես նաև քննարկումներին ստեղծագործ մոտեցման, ճկունության և փոխզիջման հասնելու անհրաժեշտության մասին: Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժի կարևորությունը: Բլինքենը նաև նշել է, որ կողմերը պետք է պահպանեն «տևական և արժանապատիվ խաղաղության ճանապարհին բանակցություններում դրական դինամիկան»»,- հայտնել է Միլլերը: