ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության միջազգային անվտանգության և զենքի չտարածման բյուրոյի միջուկային էներգիայի առևտրային մրցունակության գծով ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Սանոսյանը ողջունել է հյուրերին և գոհունակություն հայտնել վերջին շրջանում առկա համագործակցության համար։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում էներգետիկայի ոլորտում առկա հիմնական խնդիրները, մարտահրավերները։ Նախարարի հետ հանդիպումից հետո նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով ևս մեկ քննարկում։