24.11.2024
Երևանում կանցկացվի աշխատանքային տոնավաճառ արցախցիների համար
prev Նախորդ նորություն

Լիբանանից Հայաստան տեղափոխվելու խնդրանքով դիմումներ ՀՀ դեսպանությունը չի ստացել. ԱԳՆ

Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների, ինչպես նաև հայ համայնքային կառույցների ղեկավար շրջանակների հետ՝ ըստ անհրաժեշտության ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև բազմահազարանոց լիբանանահայությանը անվտանգային լուծումներ առաջարկելու համար:


Այս մասին տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը, գրում է «Արմենպրես»-ը:


Նա նաև նշել է, որ այս պահի դրությամբ Լիբանանից Հայաստան տեղափոխվելու խնդրանքով դիմումներ ՀՀ դեսպանությունը չի ստացել:


«Ի պատասխան մի քանի հարցումների՝ դեսպանության կողմից տրամադրվել է անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում նաև՝ այս պահին գործող Բեյրութ-Երևան կոմերցիոն չվերթների վերաբերյալ»,- հայտնել է Անի Բադալյանը։