Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսին Էստոնիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ պատմական և կրթամշակութային առնչությունների վրա խարսխված բարեկամական կապերի շարունակական զարգացումը և խորացումը։ Առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում իմ այցն Էստոնիա, որը երկկողմ համագործակցության ամրապնդման հեռանկարները քննարկելու հիանալի հնարավորություն էր: Լիահույս եմ, որ մեր միջև ձևավորված անձնական սերտ հարաբերությունների և համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք հաղթահարել առկա բոլոր մարտահրավերները և ավելի ընդլայնել փոխշահավետ գործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարoրության։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Էստոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։