5.04.2026
ԱՄՆ-ի ցանկությունն է՝ տեսնել խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև. Պատել
prev Նախորդ նորություն

Միջնորդները աշխատանք են իրականացնում նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ. Կոստանյան

Կարծում ենք, որ թուրքական կողմը պետք է դրականորեն արձագանքի մեր պատրաստակամությանը՝ բացելու սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և այս համատեքստում «3+3» ձևաչափով Իրանում կայացած վերջին հանդիպմանը:


Հարցին՝ Բրյուսելում կամ ԱՄՆ-ում առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումներ նախատեսվո՞ւմ են, Կոստանյանը պատասխանեց՝ այս պահին հանդիպման մասին որևէ հստակ պայմանավորվածություն չկա:


Լրագրողի դիտարկմանը, թե կարո՞ղ ենք ասել՝ բանակցությունները փակուղում են, քանի որ առաջնորդների մակարդակով հանդիպում տեղի չի ունենում, Կոստանյանը արձագանքեց՝ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:


«Ամեն դեպքում միջնորդները որոշակի աշխատանք են իրականացնում նաև նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:


Գիտեք, որ երեկ Երևանում էր նաև ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն, մենք մշտական կոնտակտի մեջ ենք նաև մյուս միջնորդների հետ: Այնպես, որ սպասում ենք, որ տեղի ունենա նոր հանդիպում: Մակարդակի, վայրի և միջնորդի մասին այս պահին դեռ կդժվարանամ ասել»,- ասաց նա:


 


 

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունն առաջնահերթություն է. ՄԻՊ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար