20.04.2025
Հայաստանի ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործընկերոջ հետ
prev Նախորդ նորություն

Վարչապետի մոտ քննարկվել են Ակադեմիական քաղաքի նախագծման աշխատանքներին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գերմանական Gerkan, Marg and Partners ճարտարապետական կազմակերպության ներկայացուցիչներ Թոբիաս Քայելին և Յոհան Րաբեին:


Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակզմից, հանդիպմանը քննարկվել են Ակադեմիական քաղաքի նախագծման աշխատանքներին վերաբերող հարցեր:


Անդրադարձ է կատարվել Ակադեմիական քաղաքի տարածքներում իրականացված ուսումնասիրություններին, առաջիկայում նախատեսվող քայլերին, մասնավորապես, Ակադեմիական քաղաքի կառուցման մաստեր պլանի մշակմանը, կլաստերների ֆունկցիոնալության ապահովմանը, ենթակառուցվածքներին և այլ հարցերի:


Վարչապետ Փաշինյանը կարևորել է Ակադեմիական քաղաքի նախագծի իրականացումն ու ընդգծել, որ այն ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն:


Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքներն՝ ըստ համապատասխան ժամանակացույցի:

Սուրեն Պապիկյանը մասնակցել է Դուբայի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողությանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար