Ադրբեջանի հետ չի կարելի խոսել վերջնագրի լեզվով: Այս մասին հայտարարել է Կովկասի մահմեդականների գրասենյակի ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն՝ մեկնաբանելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայտարարությունն այն մասին, որ հայ ժողովուրդը չի ընդունի Արցախն Ադրբեջանի կազմում: Նա կարծիք է հայտնել, թե նման հայտարարություններն անընդունելի են. «Հայոց Կաթողիկոսի հայտարարություններն անընդունելի են կրոնական գործչի համար։ Կրոնական գործիչները պետք է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության կոչ անեն: Կրոնական առաջնորդների միջամտությունը քաղաքականությանը սխալ է»,- ասել է Փաշազադեն։ «Մենք բարեկամության կոչով դիմում ենք հայկական եկեղեցուն»,- հավելել է Փաշազադեն։