Ադրբեջանը Հայաստանից 8 գյուղ է պահանջում. «Հայաստանը պետք է ազատի 8 ադրբեջանական գյուղ: Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը, որքան էլ դժվար լինի, պետք է իրականացվի բանակցությունների միջոցով՝ բոլոր փաստաթղթերի իրավական ուսումնասիրության հետ մեկտեղ: Պետք է քայլ առ քայլ առաջ գնալ: Այս համատեքստում կա 8 գյուղի խնդիր... այդ գյուղերը պետք է վերադարձվեն Ադրբեջանին»,- ասել է Բայրամովը մամուլի ասուլիսի ժամանակ։ Ադրբեջանի արտգործնախարարը նաեւ հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում Բաքուն միտված է առաջին հերթին արդյունքին։ «Ամենաշատը Հայաստանն է տուժում իր ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով. ինչքան շուտ դա հասկանա, այնքան լավ իր համար»,- հավելել է ադրբեջանցի նախարարը։