4.12.2024
Անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները դեռ արդյունքներ չեն տվել. Բաբայան
prev Նախորդ նորություն

ՄԱԿ-ում ասել են, թե որ դեպքում հնարավոր կլինի խաղաղապահ առաքելություն ուղարկել Արցախ

ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկելը Լեռնային Ղարաբաղ, ինչպես կոչ է արել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Անվտանգության խորհրդի նիստում, կարող է իրականացվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ։


Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը` պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։


«Ցանկացած խաղաղապահ առաքելության վերաբերյալ որոշումները կայացնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը», - ասել է նա։


Հինգշաբթի օրը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ անհրաժեշտ է «հնարավորություն ստեղծել ՄԱԿ-ի մանդատի ներքո գտնվող խաղաղապահ ուժերի համար՝ Լեռնային Ղարաբաղում կայունություն և անվտանգություն ապահովելու համար»։