10.12.2024
ՄԱԿ-ում ասել են, թե որ դեպքում հնարավոր կլինի խաղաղապահ առաքելություն ուղարկել Արցախ
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն կշարունակի երկխոսությունը հայկական կողմի, Փաշինյանի հետ. Պեսկով

Ռուսաստանը կշարունակի երկխոսությունը Հայաստանի, այդ թվում՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց կտրականապես համաձայն չէ ռուս խաղաղապահներին ինչ-որ բանում մեղադրելու փորձերին: Նրանք իրական հերոսություն են ցուցաբերում Ղարաբաղում, ոչ ոք նրանց որևէ բանում չի կարող մեղադրել. այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երկուշաբթի օրը լրագրողների հետ զրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։


«Նախ՝ Հայաստանի հետ երկխոսությունը շարունակվում է տարբեր մակարդակներում, հատկապես այս դժվարին օրերին, գիտեք, վերջերս Պուտինը հեռախոսազրույց ունեցավ Փաշինյանի հետ: Մենք հասկանում ենք այս պահի էմոցիոնալ ինտենսիվությունը, բայց կտրականապես համաձայն չենք պատասխանատվությունը ռուսական կողմի վրա բաչդդլու փորձի հետ։ Կամ, առավել եւս, ռուս խաղաղապահների վրա, որոնք իրական հերոսություն են ցուցաբերում՝ իրենց գործառույթները կատարելով իրենց ունեցած մանդատի համաձայն։ Եվ ոչ ոք չի կարող մեղադրել խաղաղապահներին սխալ գործելու մեջ»,- ասել է Պեսկովը։


«Մենք կշարունակենք կատարել մեր գործառույթները, կշարունակենք երկխոսությունը հայկական կողմի, Փաշինյանի հետ»,- հավելել է Պեսկովը։