24.11.2024
Արցախի դեմ վերջին ագրեսիայի ժամանակ ադրբեջանցի 192 զինծառայող զոհվել
prev Նախորդ նորություն

Կրեմլը տեղեկություն չունի Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին. Պեսկով

Կրեմլը տեղեկություն չունի Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ведомости-ն։


«Ճիշտն ասած, ես նման տեղեկություն չունեմ։ Այնպես որ, այս մասին ոչինչ ասել չեմ կարող»,- ասել է նա։


Պեսկովը նշել է, որ Վարդանյանն ունի Ռուսաստանի քաղաքացիություն, ուստի Ռուսաստանին պետք է տեղեկացնել նրա ձերբակալության մասին։ Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ Մոսկվան կպաշտպանի Վարդանյանի իրավունքները, եթե հաստատվեն ձերբակալման մասին տեղեկությունները։


Միաժամանակ Պեսկովը չի մեկնաբանել Վարդանյանի՝ ռուսական անձնագրից հրաժարվելու մասին տեղեկությունը։

«Եթե նա հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, ապա դա այլ հարց է։ Բայց նորից, ես վախենում եմ սխալվել: Ես չգիտեմ՝ նա ձերբակալվե՞լ է, ունի՞ արդյոք Ռուսաստանի քաղաքացիություն»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։


Այսօր ավելի վաղ Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտնել էր, որ իր ամուսինը «ձերբակալվել և գերեվարվել է» Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ Արցախից հեռանալու ճանապարհին։ 


Հիշեցնենք, 2022 թվականի սեպտեմբերին Վարդանյանը հայտարարեց Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու որոշման մասին։ Նա իր որոշումը բացատրեց «հոգեբանական ծանր վիճակում» գտնվող տեղի բնակիչներին աջակցելու ցանկությամբ։