11.12.2023
Վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով ճակատագիրն անհայտ քաղաքացիների թիվը 105 է. ԼՂ ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Արցախի դեմ վերջին ագրեսիայի ժամանակ ադրբեջանցի 192 զինծառայող զոհվել

Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հայտնել է Արցախի դեմ վերջին ագրեսիայի ժամանակ ադրբեջանցի 192 զինծառայողի մահվան մասին։


Գերատեսչության տվյալներով՝ մահացածներից 180-ը ՊՆ, 12-ը՝ հանրապետության ՆԳՆ զինծառայողներ են։ Եվս 511 զինվորական վիրավորվել է։


VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի Հանրապետության դեմ։


Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։


Հաղորդվում է հարյուրավոր զոհերի և վիրավորների մասին։ Լեռնային Ղարաբաղի բնակիչները սկսել են զանգվածաբար լքել հանրապետությունը։

Կրեմլը տեղեկություն չունի Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին. Պեսկով
Հաջորդ նորություն next