25.05.2025
Կրեմլը տեղեկություն չունի Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին. Պեսկով
prev Նախորդ նորություն

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը մնում է արդիական. Պեսկով

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը մնում է արդիական, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։


«Հարցն, անշուշտ, ակտուալ է: Բացի այդ, կան ծրագրեր զարգացնելու տրանսպորտային հաղորդակցությունը և լոգիստիկան տարածաշրջանում: Դա չափազանց կարևոր է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի համար: Հուսով ենք, որ այդ աշխատանքը կշարունակվի»,- ասել է Պեսկովը, պատասխանելով հարցին, թե Կրեմլի կարծիքով, հնարավո՞ր է վերջ դնել Բաքվի և Երևանի միջև հակամարտությանը Լեռնային Ղարաբաղի՝ որպես հանրապետության գոյության դադարեցման հայտարարությունից հետո, և արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը մնում է արդիական։

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպում են անցկացնում Եվլախում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան