8.04.2025
Իվանյանում ընթանում է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը
prev Նախորդ նորություն

Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ

Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռաիսիի հեռախոսազրույցի ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։


Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության, այդ թվում՝ խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրման, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության մասին։


Ռուսաստանի և Իրանի նախագահներն ընդգծել են բոլոր հարցերը բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու կարևորությունը։ Փոխադարձ հետաքրքրություն է արտահայտվել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան գումարած Ռուսաստան, Իրան և Թուրքիա) աշխատանքների ակտիվացման հարցում։


 

ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 67 բուժառու Այրվածքաբանության կենտրոնում են
Հաջորդ նորություն next
 Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս
08.04.2025
Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս