30.06.2026
Տարածաշրջանային հարցերում ՀՀ և Հնդկաստանի դիրքորոշումները համընկնում են. Խաչատուրյան
15.08.2023
Տարածաշրջանային հարցերում ՀՀ և Հնդկաստանի դիրքորոշումները համընկնում են. Խաչատուրյան

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին Անկախության օրվա կապակցությամբ: Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հնդկաստանը պատմականորեն ապացուցել է ժողովրդավարական համակարգի կարեւորությունը պետության կայացման եւ ազգի քաղաքակրթական արժեհամակարգի պահպանման գործում: Հնդկաստանի նորագույն պատմության մեջ նշանակալի դերակատարում ունեցած Մահաթմա Գանդիի կերպարն առ այսօր շատ ազգերի համար անարդարության դեմ պայքարի վառ օրինակ է: Դարերի պատմություն ունեցող հայ-հնդկական բարեկամությունը խարսխված է փոխադարձ հարգանքի, վստահության եւ համընդհանուր արժեքների վրա: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ տարածաշրջանային եւ երկուստեք կարեւորության հարցերում Հայաստանի եւ Հնդկաստանի դիրքորոշումները համընկնում են՝ առավել նպաստելով միջպետական կապերի եւ ավանդական բարեկամության ամրապնդմանը»: