6.10.2024
Փաշինյանն ընդունել է ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատարին
prev Նախորդ նորություն

Ֆրանսիան պատրաստ է աջակցել Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված անձանց. Ֆաննի Դելպեյ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հյուրընկալել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տարածաշրջանային գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաննի Դելպեյին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինին:


Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ շնորհավորելով Ֆաննի Դելպեյին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարարը հույս է հայտնել, որ վերջինիս ղեկավարությամբ Զարգացման ֆրանսիական գործակալության հետ առկա արդյունավետ համագործակցությունն առավել կընդլայնվի՝ համատեղ սահմանված թիրախներին հասնելու նպատակադրմամբ, նաեւ նկատի ունենալով, որ ներկայումս հայ-ֆրանսիական հարաբերությունները զարգացման որակական նոր փուլ են թեւակոխել:


Ֆաննի Դելպեյը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ վերահաստատել Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը: Կարեւորվել է էներգետիկայի, ոռոգման եւ ջրային ենթակառուցվածքների, ճանապարհաշինության ոլորտներում ծրագրերի ֆինանսավորման ուղղություններով համագործակցությունը:


Որպես համագործակցության առանցքային ուղղություն՝ շեշտադրվել է նաեւ բյուջետային աջակցությունը: Կարեւորելով ընթացիկ ծրագրերի արդյունավետ ու անխոչընդոտ իրականացումը՝ կողմերն անդրադարձել են նաեւ համագործակցության հնարավոր նոր ուղղություններին: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին՝ ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել տարբեր աջակցության գործիքների միջոցով օժանդակել Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրների լուծմանը:


Նախարար Հովհաննիսյանն իր երախտագիտությունն է հայտնել ֆրանսիական կողմին շարունակական աջակցության, մասնավորապես՝ ներկայումս ստեղծված անվտանգային եւ հումանիտար իրավիճակին պատշաճ արձագանքելու եւ այդ ուղղությամբ գործադրված բոլոր ջանքերի համար:

Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզվառելիք
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները