Ինչու է Ալիևը հրաժարվել մասնակցել Գրանադայի հանդիպմանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված հանդիպմանը, որին պետք է մասնակցեին Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարները, ինչպես նաև Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
«Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել հոկտեմբերի 5-ին իսպանական Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպմանը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Ադրբեջանական կողմը նույնպես առաջարկել էր բանակցությունների հրավիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, սակայն Փարիզն ու Բեռլինը դեմ են արտահայտվել դրան։
«Գրանադայում հոկտեմբերի 5-ին նախատեսված բանակցությունները խափանվել են այն պատճառով, որ ֆրանսիական և գերմանական կողմերը հայտարարել են, որ դեմ են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մասնակցությանը», - հաղորդում է գործակալությունը։