5.10.2024
Ինչու է Ալիևը հրաժարվել մասնակցել Գրանադայի հանդիպմանը
prev Նախորդ նորություն

Նախորդ օրվա ընթացքում ալկոհոլային խմիչքներով բեռնված մի քանի տասնյակ մեքենա անցել է Լարսը

Նախորդ օրվա ընթացքում ալկոհոլային խմիչքներով բեռնված մի քանի տասնյակ մեքենա արդեն անցել է Լարսը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:


Նա նշեց, որ մեքենաներն անցնում են, բայց ոչ բոլորը:


«Բնականաբար, մեր Կառավարության և էկոնոմիկայի նախարարության տնտեսական քաղաքականության կարևորագույն մաս է կազմում նաև այն, որ ՀՀ-ում արտադրվող ապրանքները լինեն բարձր որակի, և մենք որոշ ժամանակ առաջ արդեն սկսել էինք գործընթաց, որ ՀՀ-ից արտահանվող խմիչքը լինի բարձր որակի»,- ասաց Քերոբյանը՝ հավելելով, որ որոշ մեքենաներից նմուշառումներ են արվել, սպասում են այդ ապրանքների լաբորատոր փորձաքննության արդյունքներին:


Խոսելով ԼՂ մեր հայրենակիցներին տրամադրվող կացարանների պայմաններից՝ Վահան Քերոբյանն ասաց.


«Դուք գիտեք, որ առաջին հնարավորությամբ մարդիկ տեղավորվում են տարբեր տեղերում. որոշ մարդիկ տեղավորվել են հյուրանոցներում, այդ թվում՝ բարձրակարգ, որոշ տեղերում հնարավորությունների սահմանափակ լինելու պատճառով տեղավորվել են դպրոցներում և այլ տեղերում:


Վարչապետը հայտարարեց, որ առաջիկա 6 ամսվա ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քաղաքացիների ընտանիքները մեկ մարդու հաշվով 50 հազար դրամ աջակցություն կստանան՝ ամսական իրենց բնակարանային հարցերը լուծելու: Այսօր Հայաստանում առկա է մոտ 50 հազար դատարկ բնակարան և տուն, որտեղ կարող են տեղակայվել մարդիկ»:


 


 

Միշելը Փաշինյանին և Ալիևին հրավիրել է հոկտեմբերի վերջին Բրյուսելում հանդիպման
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները