7.04.2025
Միշելը Փաշինյանին և Ալիևին հրավիրել է հոկտեմբերի վերջին Բրյուսելում հանդիպման
prev Նախորդ նորություն

Ալիևն ու Փաշինյանը կմասնակցեն հոկտեմբերի վերջին Բրյուսելում եռակողմ հանդիպմանը. Միշել

Ալիևն ու Փաշինյանը պայմանավորվել են մասնակցել հոկտեմբերի վերջին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։


«Ես հրավիրել եմ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարներին, և երկու ղեկավարներն էլ հաստատել են, որ կմասնակցեն այս հանդիպմանը», - Գրանադայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին ժամանելուն պես լրագրողներին ասաց Միշելը։


Նշենք, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը երեկ Գրանադայում հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրում է հոկտեմբերի վերջին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը։

Փաշինյանն ընդունել է ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատարին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը