23.11.2024
Արցախից տեղահանվածներին ՀՀ կառավարությունը հատկացրել է շուրջ 100 միլիոն դոլար. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը

Այսօր Բիշքեկում մեկնարկում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Հանդիպումն անցկացվելու է նեղ կազմով՝ միայն առաջնորդների մասնակցությամբ, ինչպես նաև ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։


Գագաթնաժողովից հետո նախատեսվում է ստորագրել համատեղ փաստաթղթերի փաթեթ։


Մինչ մեկնարկը տեղի կունենա պատվիրակությունների ղեկավարների դիմավորման արարողությունը Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովի կողմից (երկիրն այս տարի նախագահում է ԱՊՀ-ում): Բոլոր միջոցառումները կավարտվեն պաշտոնական ընդունելությամբ։


Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնել Բիշքեկ: